Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

«Մենք իրավունք չունեինք նման վատ խաղ ցուցադրել». Տիգրան Գյոկչյան

16:25, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
«Մենք իրավունք չունեինք նման վատ խաղ ցուցադրել». Տիգրան Գյոկչյան

«Սպարտակ-Պրիմորյե» - «Ուրարտու» հանդիպումից հետո տեղի է ունեցել հետխաղյա մամուլի ասուլիսը։ «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչանն ամփոփել է թիմի խաղը․

«Ես իմ աչքերին չէի հավատում, սա կարծես իմ թիմը չլիներ, այսպիսի խաղերը մենք պետք է խաղանք 100 տոկոսով, սակայն այսօր նույնիսկ 10 տոկոսով չխաղացինք: Մենք երկար ճանապարհ էինք անցել, գիտեինք, որ շատ բարդ հանդիպում է սպասվում: Միշտ էլ Վլադիվոստոկում դժվար են ընթանում հանդիպումները, քանի-որ, թե՛ ժամային գոտին և թե՛ ճանապարհը մեծ խնդիրներ են ստեղծում: Չնայած դրան մենք իրավունք չունեինք նման վատ խաղ ցուցադրել, սա մրցաշրջանի ամենավատ խաղն էր: Պետք է նշեմ, որ խաղի ինտրիգը ընդմիջումից հետո արդեն մահացել էր, դրա համար խաղալու հնարավորություն ստացան նաև այն խաղացողները, ովքեր նախորդ խաղերին չէին մասնակցել, քանի-որ առջևում մեզ ևս մեկ ծանր հանդիպում է սպասում Սախալինում, և հիմա պետք է ուժերը խնայել այդ խաղի համար»,- նշել է մարզիչը։

1506 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am