Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mazda-ն նորացրել է Mazda2-ն ու CX-3-ը

02:05, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Mazda-ն նորացրել է Mazda2-ն ու CX-3-ը

Mazda ընկերությունը ներկայացրել է Mazda2-ի ու CX-3 քրոսովերի ռեսթայլինգային տարբերակները ճապոնական շուկայի համար: Նորացված մոդելների վաճառքն այդ երկրում կմեկնարկի նոյեմբերի 17-ին:
     Նորույթների դիզայնը նվազագույն փոփոխությունների է ենթարկվել: Ռեսթայլինգային Mazda2-ը հագեցվում է լուսադիոդային առջևի հակամառախուղային լուսարձակներով:
     CX-3 քրոսովերն ստացել է լուսադիոդային օպտիկա և 18-դյույմանոց անվասկավառակներ: Բացի այդ մեքենաները տարբերվում են սարքավորումների նոր վահանակներով և սրահի այլ ձևավորմամբ:
     Երկու մեքենաներն էլ ստացել են G-Vectoring Control (GVC) համակարգ, որը վերահսկում է պտտող մոմենտը և դրանից կախված` հետևում ավտոմեքենայի կարգավորումներին:
     Ռեսթայլինգային Mazda2-ը հագեցվում է 1,3-լիտրանոց բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 93 ձիաուժ: Հաճախորդներին կառաջարկեն նաև 1,5-լիտրանոց դիզելային տուրբո ագրեգատ՝ 105 ձիաուժ հզորությամբ:
     Այդ նույն շարժիչը հասանելի է նորացված CX-3 քրոսովերի համար: Շարժիչներն աշխատում են վեցաստիճան մեխանիկական փոխանցատուփի հետ համատեղ:

5624 | 0
Facebook