ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած կրակոցներին, տեղեկացրել է, որ այս պահին ունեն երկու ձերբակալված անձ:«Պետք է իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն, որպեսզի շատ արագ կարողանանք հասնել հանրային այն ընկալմանը, որ օրենքի առջև բոլորս հավասար ենք»:
Նշենք, որ Արթուր Դավթյանը Գյումրի է այցելել ներկայացնելու մարզի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիեյլանին, ինչպես նաև աշխատանքային խորհրդակցություն ունենալ Շիրակի մարզի իրավապահ մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում: Ժամը 14.50-ի սահմաններում իրար են բախվել` BMW և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաները: Վթարից անմիջապես հետո հնչել են կրակոցներ: