Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Սասնա ծռերին» բեռնատար տրամադրող Խաչատուր Գիչյանի առողջական վիճակը լավ չէ. պաշտպան

16:20, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
«Սասնա ծռերին» բեռնատար տրամադրող Խաչատուր Գիչյանի առողջական վիճակը լավ չէ. պաշտպան

«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի առողջական խնդիրները հաշվի չեն առնվել և նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: «Երկու շաբաթ հիվանդանոցում մնաց, բայց այժմ էլ առողջական վիճակը լավ չի, նրա տեսքին նայելով էլ կարող ենք փաստել, որ հիվանդ է: 69 տարեկան մարդ է, այդ տարիքի մարդու համար դժվար է նման պայմաններում գտնվելը, հատկապես երբ սրտի հետ կապված խնդիրներ ունի»,-ասաց պաշտպանը:
     Նշենք, որ սեպտեմեբրի 10-ին` Գիչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է 2 ամսով: «Խաչատուրին կալանավորել են առանց հիմքերի: Առաջին ատյանի դատարանի որոշումը մենք բողոքարկել ենք, բայց Վերաքննիչ դատարանը մեր բողոքը մերժել է: Այժմ պատրաստվում ենք դիմել Վճռաբեկ դատարան, գուցե այնտեղ մեր բողոքը չմերժեն և իմ ապշտպանյալին ազատ արձակեն»:

Հիշեցնենք, որ Խաչատուր Գիչյանը կալանավորվել է հուլիսի 20-ից: Ըստ մեղադրանքի, Խ. Գիչյանն իր սեփական բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։
     Նշենք, որ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատար մեքենայով մտել էր ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ և պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու Ժիրայր Սեֆիլյանի ու մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումը:
1127 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am