Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դեռ պարզ չէ` վարորդը քնած է եղել, թե քնած չի եղել». ԱԻՆ աշխատակից

15:30, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
«Դեռ պարզ չէ` վարորդը քնած է եղել, թե քնած չի եղել». ԱԻՆ աշխատակից

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանն, այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին տեղեկացրել է, որ քննություն է տարվում և Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով: «Փաստական հանգամանքներին չենք տիրապետում. Դեռ պարզ չէ` վարորդը քնած է եղել, թե՞ քնած չի եղել , գնահատական չեմ կարող տալ այս պահին, բայց մենք պարզել ենք, որ ավտոբուսը պատկանում է Արեն Պողոսյանին և գործում է մասնավոր հիմունքներով»։ Վերջինը տեղեկացրել է, որ ժամը 11։00-ի դրությամբ ունենք 4 ՀՀ քաղաքացի, որոնց վիճակները ծանր են և գտնվում են Վլադիկավկազի հիվանդանոցում: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել 27-ը:

2723 | 3
Facebook