Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Վահան Շիրխանյանը կարևոր բան ունի ասելու». փաստաբան

15:55, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
«Վահան Շիրխանյանը կարևոր բան ունի ասելու». փաստաբան

«10 օրից իմ պաշտպանյալ Վահան Շիրխանյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Այս օրերին զբաղված եմ ասուլիսի կազմակերպմամբ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը` տեղեկացնելով, որ ասուլիսի հստակ օրվա և ժամի մասին հավելյալ կտեղեկացնեն:
     Հարցին` Շիրխանյանը հայտարարությա՞մբ է հանդես գալու, փաստաբանն ասաց. «Չեմ ուզում առաջ ընկնել, բայց կարևոր բան ունի ասելու, այդ իսկ պատճառով էլ ուզում է անպայման ասուլիսով հանդես գալ»:
     Խոսելով Շիրխանյանի առողջական վիճակի մասին` Ալումյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն այնքան էլ իրեն լավ չի զգում. «Դեղեր է խմում, բայց ապարդյուն, այլևս որևէ բան նրան չի օգնում, օրեցօր վիճակը ծանրանում է»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրխանյանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ բողոք են ուղարկել.«Դեռևս տեղեկություն չունենք, բայց հույս ունենք, որ այնտեղ արդյունքի կհասնենք»:
     Հիշեցնենք, որ Շիրխանյանը կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

2859 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am