Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավելի քան 150 երկիր համաձայնել է կրճատել ջերմոցային գազերի արտանետումը

18:35, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
Ավելի քան 150 երկիր համաձայնել է կրճատել ջերմոցային գազերի արտանետումը

Ռուանդայում կայացած հանդիպման ժամանակ ավելի քան 150 պետություն համաձայնել է կրճատել ջերմոցային գազերի արտանետումը: Մասնավորապես` 2019թ. պետությունները մտադիր են արգելել հիդրոֆտորածխաջրածինը, որ լայնորեն կրառվում է օդանավակայաններում և սառնարանային պայամններ ապահովելու գործընթացում: «Սա հսկայական առաջքայլ է, որը վերաբերում է յուրաքանչյուր առանձին պետության կարիքներին, բայց այն բոլորիս հնարավորություն կտա ամբողջ կես աստիճան Ցելսիուսով նվազեցնել գլոբալ տաքացումը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

2019-ից հիդրոֆտորածխաջրծնի կիրառումը կդադարեցնի Միացյալ Նահանգները, 2024-ից այդ արգելքին կմիանա Չինաստանը: Պասկիստանը, Պարսից ծոցի երկրները սահմանափակումներ կսկսեն կիրառել 2028-ից:

6562 | 0
Facebook