Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդինյոն կդառնա «Բարսելոնա»-ի դեսպանն աշխարհում

12:55, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
Ռոնալդինյոն կդառնա «Բարսելոնա»-ի դեսպանն աշխարհում

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն, կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ հանդիպման ընթացքում, քննարկել է իր ապագա համագործակցությունը։ Բրազիլացին կդառնա «Բարսելոնա»-ի դեսպանն աշխարհում՝ օգնելով ակումբին դուրս գալ նոր շուկաներ և միջազգային հարթակում իր իմիջը ձևավորել։

«Ես միշտ եղել եմ «Բարսելոնա»-ի դեսպանը»,- նշել է Ռոնալդինյոն, ով ակումբի գույները պաշտպանել է 2003-ից 2008 թվականներին։

6840 | 0
Facebook