Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Խաչատրյանի փառատոնը նպաստում է մշակութային զարգացմանն ու կրթությանը». Արմեն Ամիրյան

15:05, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
«Խաչատրյանի փառատոնը նպաստում է մշակութային զարգացմանն ու կրթությանը». Արմեն Ամիրյան

Հոկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը ղեկավարում էր գերմանացի հայտնի դիրիժոր Ֆլորիան Հելգաթը։ Ծրագրում ընդգրկված էին Ֆելիքս Մենդելսոնի, Մաքս Բրուխի, Մաքս Ռեգերի, Գուստավ Մալերի, Առնոլդ Շոնբերգի, Հենրիխ Կամինսկու, Վոլֆրամ Բուխենբերգի, Հանս Շանդերլի, Մայքլ Օստրիգայի և Կոմիտասի երգչախմբային ստեղծագործությունները։

«Հովերի» գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը, ներկայացնելով Ֆլորիան Հելգաթին, նշեց, որ վերջինս տոհմիկ բավարիացի է, կրթությունը ստացել է Մյունխենում։ Չնայած երիտասարդ տարիքին՝ արդեն մի շարք պատվավոր մրցույթների դափնեկիր է, հեղինակավոր խմբերի հրավիրյալ և ցանկալի խմբավարը։ «Մենք հիացած ենք Ֆլորիան Հելգաթով, չեմ ուզում թաքցնել»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը։ Ի դեպ, Հելգաթը Երևանում անցկացրել է նաև բաց դասեր։ Նա 2015-ին իր ղեկավարած երգչախմբով Կոմիտասի Պատարագը ներկայացրել էր Մյունխենում, ինչը շատ լավ ընդունելության էր արժանացել գերմանացի ունկնդրի կողմից։
     Խաչատրյանական փառատոնի համերգին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա նշեց, որ հրաշալի փառատոն է։ «Հրաշալի է այն փաստը, որ մենք հանրահռչակում ենք Խաչատրյանին իր հայրենիքում, մեր հանրության համար, որի պակասն այսօր այդքան ունի ժողովուրդը։ Նման փառատոները նպաստում են մշակութային զարգացմանն ու կրթությանը»,- ասել է մշակույթի նախարարը։
     Նշենք, որ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ն անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։

607 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am