Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ բերման ենթարկելը կապ ուներ Վլադիմիր Պուտինի այցի հետ». Շահեն Հարությունյան

12:00, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
«Ինձ բերման ենթարկելը կապ ուներ Վլադիմիր Պուտինի այցի հետ». Շահեն Հարությունյան

Երեկ տեղեկացրել էինք, որ Շանթ Հարությունյանի որդուն` Շահեն Հարությունյանին, տարել են այլընտրանքային պատիժների կրման վայր: Շահենը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ իրեն բերման էին ենթարկել հաց գնելու համար։«Ժողովուրդ ջան խայտառակություն է այս ամենը։ Ամբողջ օրը տանում բերում են։ Նախօրեին ակցիան արել եմ, երեկ արդեն մի անգամ իրանց մոտ էի, բերեցին ինձ տուն ու գնացին։ Մի ժամ հետո տանից դուրս եկա, գնացի հաց առա, դուրս եկա սուպերմարկետից՝ բերման ենթարկեցին։ Տարան անիմաստ պահեցին ու թողեցին։ Օրվա մեջ մի քանի անգամ են արդեն բերման ենթարկում»:
     Վերջինը նշել է նաև, որ ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել են, որ իրեն բերման ենթարկելը կապ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ.«Ինձ բերման ենթարկող ոստիկաններից մեկն ասումա՝ ա´յ Շահեն ջան, տանը նստեիր, կամ թող գնար Պուտինը, նոր հաց առնելու գնայիր, հիմա էլ դու քո տանը կլինեիր, մենք էլ՝ մեր։ Ասում եմ` լավ, բա ո՞նց իմացաք, որ խանութ եմ գնացել, ասումա հրամանը եղելա, որտեղ տեսնեն քեզ, բերման ենթարկեն. բոլոր տեղերն ընկած քեզ են ման գալիս»:
     Հիշեցնենք, որ Պուտինի այցին ընդառաջ Շահենն իր ընկերների հետ ակցիա էր իրականացրել. ՀԱՊԿ-ի և Եվրազեսի ակադեմիայի տանիքին նա ամրացրել էր «Պուտին, հեռացիր Հայաստանից» գրությամբ պաստառ:

3920 | 3
Facebook