Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը խոստանում է աննախադեպ քիբերհարձակում իրականացնել Ռուսաստանի դեմ

11:30, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ը խոստանում է աննախադեպ քիբերհարձակում իրականացնել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը BBC-ին տված հարցազրույցում խոստացել է պատասխան տալ քիբերհարձակումներին, որոնց իրականացման համար ԱՄՆ իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին:
     «Մենք դա անելու հնարավորություն ունենք, և դրա մասին ազդանշան կտրվի: Նա (Պուտինը) կիմանա այդ մասին, ու դա տեղի կունենա այն պահին, որը մենք կընտրենք, և այնպիսի հանգամանքներում, որ ավելի մեծ ազդեցություն ունենա»,- ասել է Բայդենը:
     Նշենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունն ու ազգային հետախուզական ծառայությունը համատեղ հայտարարություն են ընդունել, որով Ռուսաստանին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ կառավարական կառույցների վրա քիբերհարձակումներ իրականացնելու համար:
     Հետախուզական ծառայութնունը հայտարարել է, որ խոսքը վերաբերում է DCLeaks և WikiLeaks կայքերում ԱՄՆ քաղաքական գործիչների նամակագրությունների հրապարակմանը, նաև Guccifer 2.0 կեղծանվամբ ցանցահենի գործունեությանն, ով խոստովանել է, որ ինքն է ջարդել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերները:
     Նշենք նաև, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ևս հայտարարել է, որ երկրի նախագահի հանձնարարականով աննախադեպ քիբերհարձակումներ են մշակվում, որոնց թիրախը կդառնան Վլադիմիր Պուտինը, նրա մերձավորների բանկային հաշիվները, ՌԴ կառավարությունը:

6499 | 0
Facebook