Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Դպրոցի տնօրենը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

14:10, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
Դպրոցի տնօրենը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության, Մեծամորի և Վաղարշապատի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 12-ին պարզվել է, որ Արմավիրի մարզի «Մերձավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ.-ն չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և դրանք օգտագործելով դպրոցի շահերին հակառակ՝ 2014 թվականից նույն դպրոցում որպես պահակ է ձևակերպել իր որդուն՝ 1984 թ. ծնված Ն.-ին և նույն դպրոցի փոխտնօրեն է.-ի որդուն՝ 1981 թ. ծնված Հ.-ին:

Արդյունքում՝ Ն.-ն աշխատանքի չներկայանալով, մինչ օրս յուրաքանչյուր ամիս ստացել է շուրջ 56.000 ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ Հ.-ի նույն չափի աշխատավարձը տնօրինել է նրա մայրը։

Վերը նկարագրված եղանակով միջնակարգ դպրոցի բյուջեից դուրս է գրվել շուրջ 3 միլիոն 500.000 ՀՀ դրամ։

3151 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am