Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Հոկտեմբերի 18-ին պարզ կլինի` Գյումրիի քաղաքապետի ընտրությունները կչեղարկվեն, թե՞ ոչ

13:45, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
Հոկտեմբերի 18-ին պարզ կլինի` Գյումրիի քաղաքապետի ընտրությունները կչեղարկվեն, թե՞ ոչ

Հոկտեմբերի 18-ին` ժամը 13:00-ին, ՀՀ վարչական դատարանում կհրապարակվի «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների Գյումրու ավագանու և, մասնավորապես, քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին բողոքի որոշումը: Նշենք, որ ընդդիմությունը կարծում է, որ մանդատները սխալ են բաշխվել․ նրանց կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը, որոնցով բոնուս է տրվել Սամվել Բալասանյանին, ուժի մեջ են մտնելու 2017-ի սեպտեմբերից, և այժմ դրանք չէին կարող կիրառվել։
     Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինքը» ընտրությունների արդյունքում ստացել էր 15 մանդատ, ԲՀԿ-ն` 9, ԳԱԼԱ-ն` 5, «Հայկական վերածնունդ»-ը` 4: Հանձնաժողովի որոշմամբ` «Բալասանյան դաշինքի» մանդատներին ավելացվել էին ևս երկուսը:

1195 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am