Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ, կան տուժածներ

10:55, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
Ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ, կան տուժածներ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 23.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցում՝ «Շանթ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մխրճվել է բենզալցակայանի մեջ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հասրաթյան փողոցի թիվ 12/1 հասցեում «Օպել Աստրա» մակնիշի 34C L3 75 պ/հ ավտոմեքենան (վարորդ Արտաշես՝ 1993 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մխրճվել «ՖԼԵՇ» բենզալցակայանի մեջ՝ քանդելով հանգստի սենյակի արտաքին բետոնե պատը` մոտ 6 քմ, ինչի հետևանքով տուժել է բենզալցակայանի աշխատակից՝ 1980 թ. ծնված Գ. Հ.-ը, ով մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Թ.-տ հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական կլինիկա», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները կատարել են ավտոմեքենայի հոսանքազրկման, հովացման աշխատանքներ, փակել գազի բալոնի փականը:

2649 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am