Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Ավտոբուսի վթարից տուժած 10-ամյա կարատեիստը որբացել է. հայրը և մարզիչը մահացել են

00:10, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
Ավտոբուսի վթարից տուժած 10-ամյա կարատեիստը որբացել է. հայրը և մարզիչը մահացել են

Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ այս գիշեր Հյուսիսային Օսիայում վթարված ավտոբուսի մեջ եղել է մրցումների մեկնող ռուս կարատեիստների պատվիրակություն։ Թեև մարզական ֆեդերացիաները MAMUL.am-ին հայտնել էին, որ Հայաստանում առաջիկայում մրցաշար չի սպասվում, այնուամենայնիվ, մեր թղթակիցը մանրամասներ է պարզել մարզական պատվիրակության վերաբերյալ՝ ռուս գործընկերների հետ կապ հաստատելով։

Մեր թղթակցին հայտնել են, որ վթարի արդյունքում տեղում մահացել են Կրասնի Սուլինի «Tori» կարատեի ակումբի մարզիչ, համար 7 վարժարանի դասախոս 43-ամյա Վլադիմիր Պանչենկոն և 16-ամյա մարզիկ Սերգեյ Մամատչենկոն։ Հոկտեմբերի 28-ին տղան կդառնար 17 տարեկան։ Վլադիկավկազի մանկական հիվանդանոցում գտնվում է ևս 4 կարատեիստ՝ 15-ամյա Պավել Պոլուխինը, 16-ամյա Ալեքսանդր Գալատովը, 15-ամյա Ալեքսեյ Ռոսոմախինը և 10-ամյա Անդրեյ Լազուկինը։ Նրանց վիճակը կայուն ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։

Վթարի արդյունքում մահացել է նաև 10-ամյա Անդրեյի հայրը՝ 48-ամյա Անատոլի Լազուկինը։ Նա ուղեկցել է որդուն։ Տղան ապրում էր հոր հետ և, հոր մահից հետո, որբացել է։

Նշենք նաև, որ անցած տարի հոկտեմբերին մարզիչն իր սաների հետ մասնակցել է Երևանում կայացած բաց առաջնությանը։ Նա վառ տպավորություններ է ունեցել Երևանից և բազմաթիվ լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։

Վլադիմիր Պանչենկոն՝ Երևանում
Վլադիմիր Պանչենկոն՝ Երևանում
Վլադիմիր Պանչենկոն՝ Երևանում
Վլադիմիր Պանչենկոն՝ Երևանում
Վլադիմիր Պանչենկոն՝ սաների հետ
Վլադիմիր Պանչենկոն՝ սաների հետ
«Tori» ակումբի պատվիրակությունը՝ Երևանի բաց առաջնությանը․ 2015 թվականի հոկտեմբեր
6401 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am