Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան դիտարկում է ՌԴ դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը

22:55, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Մեծ Բրիտանիան դիտարկում է ՌԴ դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը
     Պաշտոնական Լոնդոնը գործընկերների հետ միասին դիտարկում է հարցը, թե ինչպես կարելի է պատասխանատվության ենթարկել ՌԴ-ին` Սիրիայում իրավիճակի սրման համար, գրում է interfax-ը:
     «Մեզ համար պարզ է, որ Ռուսաստանի գործողությունները հակամարտության երկարաձգման են տանում, ինչպես նաև սիրիացիների տառապանքների շարունակման: Մենք գործընկերների հետ քննարկում ենք` ինչ կերպ պատասխանատվության ենթարկել ՌԴ-ին»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպանն` արձագանքելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ հարցին:
     Դեսպանը նշել է նաև, որ ներկա պահին Լոնդոնը զենք չի տրամադրում Սիրիայի հակամարտության ոչ մի կողմին:
3830 | 0
Facebook