Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների սպանության լուրը

21:05, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների սպանության լուրը
     ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել` հերքելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, ըստ որի` Սիրիայում 6 ռուս զինծառայող է զոհվել, գրում է ria-ն:
     «Սիրիայի տարածքում գտնվող ռուս զինծառայողները ողջ և առողջ են, իրականացնում են իրենց առջև դրված մարտական առաջադրանքը»,- նշված է տեքստում:
    
     Հիշեցնենք` «Ֆայլակ ալ-Շամ» խմբավորման զինյալները հայտարարել էին Սիրիայում վեց ռուս զինծառայողների սպանության մասին:
3349 | 0
Facebook