Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Տեսանք` սաղ արյուն ա, լուսամուտները ջարդեցինք, որ ծանր վիճակում գտնվողներին հանենք». պատմում են ավտոբուսի վթարից տուժածները

20:30, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
«Տեսանք` սաղ արյուն ա, լուսամուտները ջարդեցինք, որ ծանր վիճակում գտնվողներին հանենք». պատմում են ավտոբուսի վթարից տուժածները
     Ինչպես հայտնել էինք, Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներին տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Վիրավորներից Մարգարիտա Ղարիբյանը, ով Արարատի մարզի բնակիչ է, լրագրողների հետ զրույցում ներկայացնելով դեպքի մանրամասներն, ասաց. «Քնած եմ եղել, արթնացել եմ շտապօգնության մեքենայի մեջ: Ճանապարհին ընթացքը նորմալ է եղել, եղանակը` ևս, ուրիշ բան չեմ հիշում: Առաջին անգամ էի ավտոբուսով գնում»:
     «Սա վերջին անգամն էր, այլևս ավտոբուսով չեմ գնա: Վստահությունս կորավ: Էլ չեմ ասում` միլիցիային, որ ամեն քայլափոխի կանգնեցնում էր: Երկու վարորդ էին, հերթով վարում էին: Միշտ կանգնել են, երբ խնդրել ենք»,- շարունակեց վիրավորներից Սաշիկ Համբարյանը, ով Շիրակի մարզից է:
     «Քնած էինք բոլորս, հարվածը զգացինք, հետո արդեն` թոզ, բան, ավտոբուսի մեջ գրեթե ոչինչ չէր երևում. մենակ տեսանք, որ սաղ արյուն ա: Լուսամուտները ջարդեցինք, դուրս եկանք: Վիրավորներին հանեցինք, հետո բժիշկներն եկան, մի մասին տեղում օգնություն ցուցաբերեցին, մյուսներին տեղափոխեցին հիվանդանոցներ»,- ասաց 20-ամյա Հրայր Բեկջանյանը, ով ապրիլյան պատերազմի մասնակից է եղել:
    
     Հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներին օդանավակայանում սպասող շտապբուժօգնության մեքենաներն այս պահին տեղափոխում են հիվանդանոց:
3806 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am