Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Փորձում ենք անել հնարավորն՝ արձանները վերականգնելու և պահպանելու համար». մշակույթի փոխնախարարը` «Ճանապարհ» և «Արձագանք» արձանների մասին

17:30, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
«Փորձում ենք անել հնարավորն՝ արձանները վերականգնելու և պահպանելու համար». մշակույթի փոխնախարարը` «Ճանապարհ» և «Արձագանք» արձանների մասին

Մշակույթի նախարարությունը վերջերս բողոք-նամակ է ստացել կապված «Քանդակագործ Դավիթ Բեջանյանի ՝ Կոտայքի մարզում գտնվող «Ճանապարհ» (Հավերժության ժապավեն) արձանի ու Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» քանդակի վերաբերյալ, որոնք տարիներ շարունակ բռնության են ենթարկվում: «Արձանների մի մասը կողոպտվել է, մի մասն էլ ՝ քամին է վնասել: Ի՞նչ են մտածում մշակույթի նախարարությունում»:

Նամակին ի պատասխան ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշել է. «Դավիթ Բեջանյանի «Ճանապարհ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների համար մշակույթի նախարարությունը պատասխանատվություն չի կրում իրավական առումով, բայց քանի որ դրանք գեղարվեստական արժեք են ներկայացնում, փորձում ենք անել հնարավորն՝ արձանները վերականգնելու և պահպանելու համար: Համագործակցում ենք տեղական իշխանությունների հետ: Աշխատում ենք գտնել հովանավորներ: Հետաքրքրվողներ կան, բանակցություններն ընթացքի մեջ են: Խնդիրը փորձում ենք լուծել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ»:
     Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Դավիթ Բեջանյանի դուստրը` Էմմին նույն խնդրով դիմել էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին:

857 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am