Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Հերթական ճնշումը` քաղաքական բանտարկյալի նկատմամբ». Արարատ Խանդոյանի պաշտպանն ահազանգում է

16:35, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
«Հերթական ճնշումը` քաղաքական բանտարկյալի նկատմամբ». Արարատ Խանդոյանի պաշտպանն ահազանգում է
     «Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Հերթական անգամ տեղի է ունենում Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Չիչոյանն, առանց Արարատ Խանդոյանի և նրանց պաշտպանների, անցկացրել է վերաքննիչ բողոքի քննություն։ Դատարանը դատական նիստը նշանակել է հոկտեմբերի 12-ին` ժամը 14:00-ին, իսկ ես դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը ստացել եմ հոկտեմբերի13-ին` ժամը 17:00-ին։ Դրանից բացի 11.10.2016-ին Արարատ Խանդոյանը դիմում էր գրել և ցանկություն էր հայտնել դատական նիստին մասնակցելու։ Կոպտորեն դատարանը խախտել է ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածը, արդար դատաքննության իրավունքը։ Պաշտպանական կողմը գտնում է, որ սա հերթական ճնշումն է քաղաքական բանտարկյալի նկատմամբ։ Դատարանն ապացուցում է այս քայլով, որ նա ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ կատարում է քաղաքական պատվեր»։
1441 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am