Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Տեղեկությունը, թե վթարված ավտոբուսի անչափահաս մարզիկները գալիս էին Երևան` մրցումների, ոչ մի ֆեդերացիա չի հաստատում

15:15, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Տեղեկությունը, թե վթարված ավտոբուսի անչափահաս մարզիկները գալիս էին Երևան` մրցումների, ոչ մի ֆեդերացիա չի հաստատում
     Ինչպես հայտնել ենք, այս գիշեր Հյուսիսային Օսիայում վթարված ավտոբուսի վիրավորների թվում է նաև 4 անչափահաս։ Նրանք այս պահին գտնվում են Բեսլանի մանկական հիվանդանոցում։ Ռուսական Life.ru-ի նախնական տվյլաներով՝ երեխաները մարզիկներ են և Երևան էին գալիս կարատեի միջազգային մրցաշարի մասնակցելու։ MAMUL.am-ի թղթակիցը փորձեց ստուգել, թե ինչ մրցաշարի մասին է խոսքը, սակայն պարզվեց, որ արևելյան մարտարվեստների ոչ մի միջազգային մրցաշար Երևանում և Հայաստանում առաջիկայում չի սպասվում։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից մեր թղթակցին տեղեկացրեցին, որ պաշտոնական որևէ մրցաշար օրացուցային պլանում առաջիկայում չկա․ «Բոլոր այն ֆեդերացիաները, որոնց օրացուցային պլանները մենք ունենք, առաջիկայում մրցաշար չեն անցկացնում։ Նախարարության գրանցված մարզաձևերից մրցաշար չկա առաջիկա օրերին։ Չեմ կարող հստակ նշել որևէ բան։ Միայն կասեմ, որ նախարարության հովանու ներքո գտնվող ֆեդերացիաների որևէ մրցաշար չէ։ Նախարարությունը որևէ տեղեկություն այս պահին չունի»,- նշեց մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը։ Հայաստանում գործող կարատեի բոլոր ֆեդերացիաներն, ինչպես նաև արևելյան մարտարվեստների այլ ֆեդերացիաների ներկայացուցիչները նույնպես մեր թղթակցին ասացին, որ առաջիկայում որևէ մրցաշար չի սպասվում։
1440 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am