Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանիան իր օդաչուներին թույլ է տվել Սիրիայում խոցել ռուսական ինքնաթիռները

14:40, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Բրիտանիան իր օդաչուներին թույլ է տվել Սիրիայում խոցել ռուսական ինքնաթիռները

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն իրավունք են ստացել Սիրիայի երկնակամարում խոցել ռուսական ինքնաթիռները: Այս մասին հաղորդել է բրիտանական The Sanday Times լրատվականը:
     Հաշվի առնելով այն, որ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին ամիսներին անշեղորեն վատանում են` թագավորական օդուժի օդաչունեին թույլատրվել է ոչնչացնել ռուսական ինքնաթիռները, եթե վերջինները խոչընդոտեն բրիտանական օդուժի` Սիրիայում և Իրաքում հակաահաբեկչական առաքելությունը: Սակայն բիրտանական օդուժին նախազգուշացվել է հնարավորության սահմաններում զերծ մնալ ռուսական օդուժի հետ շփումից, այնուամենայնիվ, անմիջական սպառնալիքի դեպքում` նրանց գործողությունների ազատություն է տրված: Բրիտանական օդուժին պատկանող Tornados կործանիչները համալրվել են «երկինք-երկինք» դասի AIM-132 հրթիռներով: Նմանատիպ յուրաքնաչյուր հրթիռ, որ գնահատվում է 200 հազար ֆուտ սթեռլինք և 3 անգամ գերազանցում է ձայնի արագությունն ու գործողության առավելագույն շառավիղ ունի, կարող է խոցել հակառակորդի ինքնաթիռները` մնալով անվնաս:

11215 | 3
Facebook