Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լիճ-քամելիոն` Ղրիմի թերակղզում

02:10, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Լիճ-քամելիոն` Ղրիմի թերակղզում
     Ղրիմի Օպուկ լեռան հյուսիս-արևմուտքում` Օպուկի արգելոցում է գտնվում Կոյաշեսկի լիճը, որ պատկանում է կերչյան աղի լճերի խմբին։ Լիճը տարվա ընթացքում մի քանի անգամ փոխում է իր երանգը` դառնալով վարդագույն։ Լճի ջրում աղի խտությունը 350 գրամ/լիտր է։ Միջնադարում այն աղի արդյունաբերման աղբյուր է եղել։ Աղի խտության, բարձր ջերմաստիճանի և միաբջիջ ջրիմուռների հարաբերակցության հետևանքով էլ լիճն արտասովոր տեսք և երանգ է ստանում։ Որքան բարձր է լինում ջրի ջերմաստիճանը, ջրիմուռներն այնքան ավելի շատ կարմրավուն բետա-կարոտին գունային պիգմենտ են արտադրում, ինչով էլ պայմանավորված է լճի գույնի փոփոխությունը։
6326 | 0
Facebook