Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կելիմուտու հրաբխային լեռան խառնարանում գտնվող բազմագույն լճերն ու «դրանցում ապրող հոգիները»

23:05, կիրակի, 16 հոկտեմբերի, 2016 թ.
Կելիմուտու հրաբխային լեռան խառնարանում գտնվող բազմագույն լճերն ու «դրանցում ապրող հոգիները»

Ինդոնեզիայում գտնվող Կելիմուտու հրաբխային լեռան խառնարանն աշխարհի միակ վայրն է, որտեղ կողք կողքի տեղակայված են տարբեր գույն ունեցող 3 լճեր։ Տարբեր գույներ ունենալու պատճառն այն է, որ հրաբխային ծագման լճերի ջրերը քիմիական տարբեր բաղադրություններ ունեն։ Տեղաբնակների համոզմամբ` մահացած մարդիկ իրենց վերջին հանգրվանն են գտնում հենց այս լճերում։

Տեղաբնակները վստահեցնում են, որ Տիվու-Աթա-Մբուպու (ծերունիների) կապույտ լճում իրենց անդրշիրիմյան հանգիստն են վայելում ծեր տարիքում մահացած մարդկանց հոգիներն, ովքեր երկրային կյանքում բարի են եղել և արժանապատվորեն ապրել այդ կյանքը։

Տիվու-Նուա-Մուրի-Կոխ-Թայի (պարմանուհիների և պարմանիների) կանաչ լճում ամփոփված են մանուկ կամ պատանի հասակում կյանքից հեռացած անմեղ աղջիկների ու տղաների հոգիները։

Իսկ արնակարմիր Տիվու-Աթա-Պոլո (կախարդված) լիճը լցված է դաժան, անպետք, մարդասպան, անբարո և նման վատ հատկանիշներ ունեցող մարդկանց հոգիներով։ Այս լիճը երբեմն փոխում է իր երանգը` դառնալով սև։

9550 | 0
Facebook