Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Հնատիպ գրքեր ու փրկագրված ձեռագրեր. ֆոտոշարք` Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից

17:45, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Հնատիպ գրքեր ու փրկագրված ձեռագրեր. ֆոտոշարք` Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի արցախյան մասնաճյուղը կառուցվել է Գանձասարի վանքին կից` հոգևոր ճեմարանի համար կառուցված շենքի հիման վրա՝ ճարտարապետ Վալերի Հայրապետյանի նախագծմամբ։ Մատենադարանի արցախյան մասնաճյուղի նախագծմանը խորհրդատվության կարգով մասնակցել է ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Գանձասարի վանքին հարակից շինությունը հիմնանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով, հիմնադրամի համանախագահներ Գաբրիել Չեմպերճյանի և Լևոն Սարգսյանի մեկենասությամբ։

Կենտրոնն ունի գիտական ուսումնասիրությունների բաժին և թանգարանային համալիր, որտեղ ցուցադրված են պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր:

650 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am