Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

«Սաուդյան Արաբիան ցանկանում է ամբողջությամբ ավերել Իրանը». Ասադ

12:20, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
«Սաուդյան Արաբիան ցանկանում է ամբողջությամբ ավերել Իրանը». Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել ռուսական Комсосмольская правда թերթին, որում խոսել է Սաուդյան Արաբիայի կողմից Իրանի հարցով հնչած առաջարկի մասին:
     «Պատերազմի մեկնարկից ի վեր մենք սաուդցիներից անմիջական առաջարկ ստացանք: Եթե մենք հեռանայիք Իրանից և հայտարարեինք Իրանի հետ բոլոր տեսակի հարաբերությունների խզման մասին, ապա Սաուդյան Արաբիայից աջակցություն կստանայիք:»,- ասել է Ասադը:
     Ըստ նրա` Սիրիան կարևորագույն թատեարբեմ է դարձել Արևմուտքի և հատկապես Միացյալ Նահանգների կողմից չդադարեցվող սառը պատերազմի համար, որի նպատակն ամբողջ աշխարհում ամերիկյան գերիշխանության հաստատումն է:
     «Եթե մենք խոսում ենք տարածաշրջանային հակամարտության մասին, ապա Սիրիան լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, Իսկ Սաուդյան Արաբիան ցանկանում է ամբողջովին ավերել Իրանը` բոլոր իմաստներով և տարբեր պատճառներով: Ահա դրա համնար էլ նրանք ցանկանում են, որ Սիրիան երես դարձնի Իրանից: Ես դա այսպես եմ մեկնաբանում. Արևմուտքը, հետևելով Սիրիայի և Ռուսաստանի երկարամյա համագործակցությանը, խաղադրույք է կատարում նրա վրա, որ Սիրիայի ավերումը նաև բացասական ազդեցություն կունենա Ռուսաստանի համար»:

Ասադի խոսքով` Արևմուտքը երբեք չի հաշտվի որևէ պետության անկախության փաստի հետ` կապ չունի` փոքրիկ Սիրիան է, թե մեծ Ռուսաստանը:

1682 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am