Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Եթե Տուլայի` 9 կյանք խլած վթարից դասեր քաղվեին, այս վթարը միգուցե և չլիներ

12:40, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Եթե Տուլայի` 9 կյանք խլած վթարից դասեր քաղվեին, այս վթարը միգուցե և չլիներ
     «Եթե Տուլայի դեպքից հետո տրանսպորտի նախարարությունը հետևություններ աներ, այսօրվա դեպքը չէր կրկնվի»,- համացանցում իրենց բողոքն են արտահայտում օգտատերերն` անդրադառնալով Հյուսիսային Օսիայում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսին, որը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում էր իրականացնում:
    
     Ռուսաստանում նախորդ տարվա նոյեմբերին 9 մարդու մահվան ելքով վթարի ենթարկված «Կինգ Դելյուսք» ընկերության ավտոբուսը ևս աշխատում էր որպես ոչ կանոնավոր, այսինքն՝ արտոնագիր չունեցող ուղևորափոխադրող էր։ (Հայաստանից ավտոբուսով Ռուսաստան մեկնողները հիմնականում օգտվում են արտոնագիր չունեցող ընկերություններից):
    
     Տուլայի դեպքից հետո ՀՀ տրանսպորտի և կապի այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանը գործադիրին ներկայացրեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում էր «կանոնակարգել միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման գործընթացը՝ պահպանելով ուղևորափոխադրումների սկզբունքը, հստակ կանոններ սահմանել՝ բարձրացնելով ուղևորափոխադրումների անվտանգությունը և սպասարկման որակը»: Կառավարությունը հավանության արժանացրեց ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ սահմանող այդ նախագիծն, ուղարկեց Աժ, բայց մինչ օրս այն չի դրվել քննարկման:
    
     Ստացվում է` Տուլայում տեղի ունեցածից հետո նախագիծը միայն անունով դարձավ «շտապ մշակելու ենթակա» ու այդպես էլ մնաց թղթի վրա:
1627 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am