Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Վթարված ավտոբուսի վիրավորներից 4-ն անչափահասներ են. նրանք գալիս էին Երևան` կարատեի մրցումների. Life.ru

10:15, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Վթարված ավտոբուսի վիրավորներից 4-ն անչափահասներ են. նրանք գալիս էին Երևան` կարատեի մրցումների. Life.ru
    

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել 27-ը: Life.ru-ն գրում է, վիրավորներից 4-ն անչափահասներ են, նրանցից մի տղայի վիճակը ծանր է, նա ստացել է բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ: Ըստ TASS-ի` ծանր է 2 անչափահասի վիճակը:

Լրատվականի նախնական տվյալներով` անչափահասները գալիս էին Երևան` կարատեի միջազգային մրցմանը մասնակցելու համար:

Վլադիկովկազ քաղաքի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոց են տեղափոխված անչափահասներն են.
    
     1.Պալուխին Պ. Պ. 2001, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
     2.Ռասամախին Ա. Ե. 2000, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
     3.Գալատով Ա.Ա. 2000, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
     4.Լազուկին Ա.Ա. 2006, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Աղբյուրը` life.ru
4324 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am