Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 5 զոհ և 27 վիրավոր (տեսանյութ)

09:55, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 5 զոհ և 27 վիրավոր (տեսանյութ)

Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել 27-ը:

Ինչպես հայտնում է Лента-ն, ողբերգական ելքով ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ին՝ «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին:

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում զետեղված հաղորդագրությունում նշվում է, որ Mercedes մակնիշի ավտոբուսը, որում եղել է 52 մարդ, մեծ արագությամբ բախվել է Scania բեռնատարին: Ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի մեղքով:

«Ըստ նախնական տվյալների՝ 4 մարդ մահացել է դեպքի վայրում»,- նշվում է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

Աղբյուրը հավելում է, որ այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջները, բժիշկներն ու իրավապահները, որոնք փորձում են պարզել տեղի ունեցածի պատճառները:

8646 | 4
Facebook