Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Թերթերի տեսություն

ՊՆ աշխատակիցները նեղացած են Սեյրան Օհանյանից. «Իրավունք»

09:51, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
ՊՆ աշխատակիցները նեղացած են Սեյրան Օհանյանից. «Իրավունք»

«Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո հանձնարարեց նախարարներին վերանայել իրենց ոլորտը և կրճատումներ անել։ Բնականաբար, Պաշտպանության նախարարությունը բացառություն չէր կարող լինել։ Որքան էլ հանձնարարականը օբյեկտիվ է, այնուամենայնիվ, մարդկային առումով՝ մի փոքր դժվար։ Մի գրչի հարվածով որոշել տասնյակ աշխատակիցների գործազուրկ թողնելու քայլը՝ հայկական մտածողության նախարարների սրտով այդքան էլ չէ։ «Իրավունքի» տեղեկություններով՝ կրճատումների ծանր բեռը բաժին է ընկել Սեյրան Օհանյանին։ 50 տարեկան մոտ 100 աշխատակից է կրճատվել Պաշտպանության նախարարությունում։ Մեր տեղեկություններով՝ աշխատակիցները նեղացած են նախկին շեֆից ( որն էլ իր հերթին է նեղացել իշխանությունից), քանի որ Օհանյանը, որին տեղեկացրել էին չվերանշանակվելու մասին, կարող էր օպտիմալացման հրամանի ստորագրումը ձգել և թողնել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին»,–գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2169 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am