Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Միջազգային

«Ինձ հայ եմ համարում և հպարտորեն կրում եմ Հայաստանի դրոշը». արցախցի մարտիկի պատասխանն՝ ադրբեջանցիներին

23:10, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Ինձ հայ եմ համարում և հպարտորեն կրում եմ Հայաստանի դրոշը». արցախցի մարտիկի պատասխանն՝ ադրբեջանցիներին

Օրերս Մոսկվայում կայացած «Fight Nights Global 53» MMA մարտերի երեկոյի շրջանակներում Ռուսաստանը ներկայացնող արցախցի մարտիկ Վարդան Ասատրյանը խեղդող հնարքով հաղթանակ է տոնել Ֆինլանդիան ներկայացնող մարտիկի նկատմամբ։ Մենամարտից հետո 23-ամյա հայորդին հաղթանակը նվիրել է Արցախին, ինչը զայրացրել է Ադրբեջանի պատվիրակությանը։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Շախրիյար Աբասովը, վերցնելով խոսափողը, նշել է, որ Ղարաբաղն ադրբեջանական հող է, և դահլիճում հավաքվածները դա գիտեն։ Վարդան Ասատրյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանեց միջադեպը․
     «Ասել մեր հողն է և այլն յուրաքանչյուրը կարող է, իսկ փաստացի այնտեղ ապրում է մեր իմաստուն ազգը։ Պետք է ոչ թե բարձրախոսով երգել, ինչպես իրենք են անում, այլ ավելի համախմբված լինել և օգնել միմյանց։ Միայն այն ժամանակ, երբ մենք ավելի ուժեղ կլինենք, նրանք մեխանիկորեն մեզնից ցածր կլինեն։ Իսկ գոռալ իմ ու քո, համարում եմ, որ հարիր է կյանքից հետ մնացած մարդկանց, ովքեր չունեն անձնական կարծիք և քաղաքակրթություն։ Ես գնում եմ իմ ճանապարհով և շարունակելու եմ նույն կերպ։ Գիտեի, որ մենամարտի ընթացքում էկրաններից այն կողմ նստած են ինձ հարազատ մարդիկ, ովքեր շատ են անհանգստանում ինձ համար։ Այդ պատճառով չէր կարելի պարտվել։ Նախապատրաստվելու ընթացքում ինձ ոչինչ չի կանգնեցնում, ինձ հետ է Աստված։ Պետք է հասնենք եզրափակիչ ու հաղթենք»,- նշեց Ասատրյանը։

Հարցին, արդյոք չի ցանկանում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, Վարդանը պատասխանեց․
     «Ես Ռուսաստանում եմ ծնվել, բայց հայ եմ և միշտ երկու դրոշ եմ բարձրացնում։ Ինձ հայ եմ համարում և կապ չունի, թե որտեղ ես բարձրացնում քո երկրի դրոշը։ Ոչ մեկից կախում չունեմ, և մեջքիս հպարտ կրում եմ Հայաստանի դրոշը։ Չգիտեմ՝ ապագայում ինչ կլինի․․․»։

6985 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am