Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Հայաստանը շարունակում է կատարել իր պարտավորությունները. ԿԲ-ի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

20:35, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Հայաստանը շարունակում է կատարել իր պարտավորությունները. ԿԲ-ի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
     ՀՀ Կենտրոնական Բանկն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 13­ին հրապարակած մտահոգությանը:
     Ներկայացնում ենք «Արմենպրես»-ին տրամադրած պարզաբանումը:
     «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը, որպես կայացած և պրոֆեսիոնալ կառույց, իր գործունեության ընթացքում զերծ է եղել և մնում հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց: Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր­Պետրոսյանը հրապարակայնորեն մտահոգություն է հայտնել ՀՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ կանխատեսելով «դեֆոլտ», բացառության կարգով, ցանկանում ենք արձագանքել մեծարգո առաջին Նախագահին.

1. Դեֆոլտ, տվյալ դեպքում, նշանակում է պետության կողմից պարտքային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում:

2. Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ­ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները:

Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էական նվազումը»:

1638 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am