Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողին դանակահարել են գիշերային խնջույքի ժամանակ

19:20, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողին դանակահարել են գիշերային խնջույքի ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել՝ Գյումրիում տեղակայված թիվ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Ալքեսանդր Ռուցկոյին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ։
     Նախնական տվյալներով՝ Ա.Ռուցկոյը 2016թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը մասնակցել է խնջույքի իր ծառայակից ընկերների հետ, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Տուժածը բժշկական օգնության է տեղափոխվել հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «աջ թուլակողի ծակած-կտրած չթափանցող վերք, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածք»։ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քննարկվում է քննչական ենթակայության հարցը։

1755 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am