Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Ֆուտբոլային ակումբը Բանգլադեշի յառմռկում ապրանք վաճառել չէ». Լևոն Պաչաջյան

18:55, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Ֆուտբոլային ակումբը Բանգլադեշի յառմռկում ապրանք վաճառել չէ». Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը մեկնաբանել է «Կոտայք» ֆուտբոլային ակումբի գործունեության դադարեցումը։

«Կոտայքը, որտեղ կնքել եմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրս, հերթական անգամ կազմավորվելուց հետո դադարեց գործունեությունը՝ հովանավորների բացակայության պատճառով։ Էհհհ ֆուտբոլ ֆուտբոլ... Դե արի մարդկանց բացատրի, որ ֆուտբոլային ակումբը Բանգլադեշի յառմռկում ապրանք վաճառել չէ, որ էսօր ապրանք բերես 5000 ով վաղը 10000 ով ծախես ու քեզ լավ ու հարուստ զգաս! Ֆուտբոլային ակումբ բացել և այն մրցունակ ու կայուն դարձնելը երկար, դժվար, բայց հետաքրքիր աշխատանք ա!! Ու ամենավատն էն ա, որ ամեն անգամ ֆուտբոլային ակումբ փակվելուց մի քանի տասնյակ ֆուտբոլիստ և մարզիչ ենք կորցնում!!»,- գրել է Պաչաջյանը։

1827 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am