Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Երևանի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը

18:20, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Երևանի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.
    
     2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն ՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․
    
     Ժամը 08:00-ից - 10:00-ն և Ժամը 12:00-ից - 14:00-ն - Հանրապետության հրապարակ «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիրի մոտից - Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։
    
     Ժամը 13:30-ից - 17:30-ն - Բաղրամյան պողոտա - Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Մոսկովյան փողոցի խաչմերուկ։
    
     Ժամը 16:30-ից - 19:00-ն - Կորյուն - Տերյան փողոցների խաչմերուկից մինչև Սարալանջի - Տերյան փողոցների հատման հատվածը։

3372 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am