Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Համացանց

«Ռուս-թուրքական համատեղ պատասխա՞ն ԱՄՆ-ին». Գագիկ Համբարյան

17:15, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Ռուս-թուրքական համատեղ պատասխա՞ն ԱՄՆ-ին». Գագիկ Համբարյան
     Թուրքական haberler.com-ն այսօր տեղեկություն է տարածել, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, ԵԽԽՎ շրջանակներում պատասխանելով Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաևայի Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցին, հայտարարել է. «Մինսկի խմբի համանախագահները և Ռուսաստանը առաջ են քաշել որոշ կառուցողական առաջարկներ: Օրակարգում է Ադրբեջանին առնվազն 5 օկուպացված շրջանների վերադարձը: Ռուսաստանը կիսվել է մեզ հետ այդ գաղափարով և մենք հավանել ենք: Մենք սա քննարկել ենք նաև ադրբեջանական կողմի հետ»:
     Հիշեցնեմ, որ այս տարվա օգոստոսին նույն բովանդակությամբ հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն ՌԴ նախագահ Վ.Պուտինը չէր ցանկացել այն մեկնաբանել՝ հայտարարելով. «Ես ենթադրում եմ, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում մեկնաբանել իմ գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի կամ որեւէ այլ երկրի նախագահի հայտարարությունները»:
     Չավուշօղլուի այս հայտարարությանը պետք է արձագանքի ՀՀ ԱԳՆ և պետք է այն լինի շատ խիստ: Միևնույն ժամանակ Երևանը պետք է բացատրություններ պահանջի պաշտոնական Մոսկվայից, որի անունից ևս բարբաջում էր թուրք արտգործնախարարը: Չավուշօղլուն գնդակը նետել է ռուսների կիսադաշտ և հիմա բոլոր շահագրգիռ կողմերի հայացքն ուղղված է դեպի Կրեմլ:
     Իսկ ավելի ճիշտ դեպի Երևան, ուր վաղը ժամանելու է ՌԴ նախագահ Վ. Պուտինը: Մինչ բոլորս սպասում ենք ռուսական կողմի բացատրությանը, կարելի է ենթադրել, որ Չավուշօղլուի այս հայտարարությունն ունի մի քանի նպատակ.
     1. Այն համաձայնեցված է Մոսկվայի և Անկարայի միջև,և համատեղ ռուս-թուրքական պատասխանն է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, որը, հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով 8-րդ ամենամյա համաժողովում, որ Վաշինգտոնում կազմակերպել էին Ասպենի գիտահետազոտական ինստիտուտը և «Atlantic» շաբաթաթերթը, սկզբունքորեն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ներկայումս կարգավորման հնարավորություն չունի, նախևառաջ պատրաստ չեն ղեկավարները: Հիմա, Չավուշօղլուն Վաշինգտոնին հասկացնում է, որ Մոսկվան Արցախյան հիմնախնդրի լուծման տարբերակն ունի, որն ընդունելի է Անկարայի և Բաքվի կողմից:
     Հիշեցնեմ, որ Քերիի այս հայտարարությանը բավական հիստերիկ արձագանքեց Իլհամ Ալիևը:
     2.Անկարան և Բաքուն փորձում են օգտվել այն իրավիճակից, որում հայտնվել է պաշտոնական Մոսկվան վերջին մեկ ամսվա մեջ: Չավուշօղլուն Պուտինին հասկացնում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների էլ ավելի սերտացում «իզգոյ» Մոսկվան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից և նրա կովկասյան ֆիլիալ Ադրբեջանից կարող է սպասել միայն «օգոստոսյան առաջարկները» հիմա իրականացնելուց հետո: Իրավիճակը շատ է նմանվում 1921 թ-ին, երբ միջազգային հանրության կողմից չճանաչված Խորհրդային Ռուսաստանին և Քեմալական Թուրքիային ուրիշ բան չէր մնում անել, քան միմյանց հետ օրինական ուժ չունեցող պայմանագրեր կնքելը, որոնց հետևանքով Հայաստանը զրկվեց իր պատմական տարածքներից, իսկ ռուս-թուրքական հարաբերություններն էլ դարձան եղբայրական: Սակայն այդ «եղբայրությունը» շատ կարճ տևեց:
     3. Կարելի է ենթադրել, որ Մ. Չավուշօղլուի կողմից կազմակերպված այս տեղեկատվական արտահոսքը միտումնավոր արվեց հենց այսօր՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի Երևան այցելելու նախօրեին և համաձայնեցված էր Վաշինգտոնի և Բրյուսելի հետ: Այսպիսով Անկարան բավական բացասական աստառ տվեց Պուտինի հայաստանյան այցին՝ միևնույն ժամանակ կասկած հարուցելով հայ հասարակության մոտ, որ Պուտինյան Ռուսաստանը բացարձակ չի տարբերվում Բոլշևիկյան Ռուսաստանից, որը շատ հեշտությամբ դավաճանում էր իր ռազմավարական գործընկերներին՝ դավադրորեն նրանց թիկունքում բանակցելով վերջիններիս թշնամիների հետ: Հ.Գ. Ամեն դեպքում պաշտոնական Երևանը պետք է շատ խիստ արձագանքի Անկարայից հնչող այս վայրահաչությանը, ինչպես նաև բացատրություններ պահանջի իր ռազմավարական գործընկեր Պուտինից:
2094 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am