Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Թաիլանդի թագավորը

16:45, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Մահացել է Թաիլանդի թագավորը

Թաիլանդում 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է թագավոր Փհումիպոն Ադուլյադեթը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ աղբյուրների:
    
     Հայտնի է, որ վերջին մի քանի տարին միապետը եղել է վատառողջ ու ժամանակի մեծ մասն անցէ կացրել հիվանդանոցում:
    
     Անցած շաբաթ թագավորի դուստրը՝ արքայադուստր Չուլաբհորնը, ազգային հեռուստատեսության եթերում պատմել է հոր թույլ առողջության մասին:
    
     Աղբյուրը հավելում է, որ Փհումիպոն Ադուլյադեթը Թաիլանդի գահը ժառանգել է 1946թ.: Համարվում է, որ միապետն առանցքային դերակատարություն է ունեցել 1990-ականներին Թաիլանդի ժողովրդավարացման գործում:

5066 | 0
Facebook