Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արդյոք աշխարհի ամենաազդեցիկ պաշտոնին հավակնող հանրապետական թեկնածուն Պուտինի պուդելը չէ». The New York Times

16:20, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Արդյոք աշխարհի ամենաազդեցիկ պաշտոնին հավակնող հանրապետական թեկնածուն Պուտինի պուդելը չէ». The New York Times

«Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի մեծ մասի համար նրա հիացմունքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ և Կրեմլի պաշտպանի դերում հանդես գալու պատրաստակամությունը տարակուսանքի և հուսահատության աղբյուր են դարձել»,- պնդում է The New York Times-ը: - Թրամփի վախեցնող վարքագիծը կիրակի օրը կայացած նախընտրական բանավեճի ժամանակ խորացրել է այդ մտավախությունները»: Թրամփը նորից հերքում էր, որ Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և տգետ պատկերացում է ցուցադրել Սիրիայի քաղաքացիական պատերազմի մասին, ինչպես նաև հրաժարվել է ընդունել, որ Ռուսաստանը վատթարացնում է իրավիճակն այդ երկրում, ասվում է հոդվածում:
     «Թրամփն արտաքին քաղաքականության փորձ չունի: Ամերիկյան հատուկ ծառայությունները երկու ասուլիս էին կազմակերպել նրա համար, որոնք պետք է ցույց տային նրան, թե ինչպիսի մարտահրավերներ է նետում իրականությունը հաջորդ նախագահին, բայց, երևում է, ցույց չեն տվել: Այդ ամենը տագնապալի հարցեր է առաջացնում՝ արդյոք աշխարհի ամենաազդեցիկ պաշտոնին հավակնող հանրապետական թեկնածուն Պուտինի պուդելը չէ, արդյոք նա միամիտ կամակոր չէ, կամ ինչպես ենթադրում են ոմանք, պաշտպանում է գաղտնի կոմերցիոն շահեր Ռուսաստանում»:
     «Վերջնահաշվարկում կարող է նշանակություն չունենալ, արդյոք Թրամփը Պուտինի ձեռնածուն է, թե ուղղակի միամտորեն ընդունում է Պուտինի անառողջ հայացքները: Նշանակություն ունի այն, որ նրա յուրաքանչյուր տարօրինակ արտահայտությունն իր երկրի կարևորագույն շահերը ներկայացնելու անկարողության նոր ապացույց է դառնում»,- եզրակացնում է խմբագրությունը:

6359 | 1
Facebook