Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա, այլ ոչ թե զինվորական». Վիգեն Սարգսյան

16:25, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա, այլ ոչ թե զինվորական». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ պաշտպանության նախարարը սկզբունքորեն պետք է լինի քաղաքական պաշտոնյա, այլ ոչ թե զինվորական: Հարցին` ի՞նչ փոփոխություններ ակնկալել, Սարգսյանը պատասխանել է. «Առաջիկա օրերին, երբ Կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի ԱԺ, հստակ ամրագրված կլինեն պաշտպանության ոլորտում այս կառավարության հիմնական նպատակն ու ուղղությունները»: Դիտարկմանն` արդյոք կապում եք Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունն ապրիլյան պատերազմի ժամանակ թերացումների հետ, նա ասել է. «Կարծում եմ՝ հանրապետության նախագահը շատ հստակ ներկայացրել է փոփոխության հիմնավորումը և այն գաղափարախոսությունը, որ դրված է պաշտպանության քաղաքացիական նախարար նշանակելու հիմքում»:

3869 | 1
Facebook