Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընկույզը` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կանխարգելիչ

01:10, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Ընկույզը` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կանխարգելիչ

Հարվարդի առողջապահական դպրոցի գիտնականները պարզել են, որ շաբաթական 60 գր ընկույզ օգտագործելով` կարելի է կանխարգելել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացումը։ Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը քաղցկեղի ամենաուշ ախտորոշվող տեսակներից է. այն ախտորոշվում է հիվանդության վերջին փուլում միայն, և հիվանդների 97 %-ի համար մահացու է լինում։ Գաղտնի զարգանալով` վերջին փուլում ուռուցքն արագորեն ախտահարում է նաև մարսողական համակարգի այլ օրգանները, և բուժումն անօգուտ է դառնում։

75 հազ. կանանց շրջանում ուսումնասիրություններ կատարելով` Հարվարդի դպրոցի գիտնականները պարզել են ընկույզ օգտագործող կանանց շրջանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Պարզվել է, որ շաբաթական 1 կամ 2 անգամ 28 գրամ ընկույզ օգտագործելու դեպքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 35 %-ով նվազում է։

Գիտնականները նաև պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը ծխող և խմող մարդկանց մոտ ավելի մեծ է, այդ հավանականությունը մեծ է նաև քրոնիկ պանկրեատիտով հիվանդ մարդկանց մոտ։ Որոշ մասնագետներ ուղիղ կապ են գտնում նաև շաքարախտի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման միջև։

7721 | 0
Facebook