Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գրականության նոբելյան մրցանակը շնորհվել է Բոբ Դիլանին

15:30, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Գրականության նոբելյան մրցանակը շնորհվել է Բոբ Դիլանին

2016 թվականին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի հեղինակ-կատարող Բոբ Դիլանին` «ամերիկյան երգեցողության ավանդույթների շրջանակներում նոր պոետական արտահայտչության ստեղծման համար» ձևակերպմամբ: Հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:

Նշենք, որ Գրականության նոբելյան մրցանակի ֆաֆորիտները, բուքմեյքերների կարծիքով, եղել են ճապոնացի հայտնի գրող Հարոկի Մուրոկամին, քենիացի գրող Նոգի Վաթհիոնգոն, նորվեգացի դրամատուրգ Յուն Ֆոսսեն, ամերիկացի դասական Ֆիլիպ Ռոթը, սիրիացի պոետ Ադոնիսն ու ամերիկացի արձակագիր Դոն Դելիլոն:

Բոբ Դիլանը ռոք- երաժշտության համաշխարհային կուռքերից է, ժամանակակից ամենահայտնի երաժիշտներից մեկը: 75-ամյա Դիլանը 9 անգամ արժանացել է «Գրեմմի»-ի, 2000 և 2001թթ. նրան «Օսկար» և «Ոսկե գլոբուս» է շնորհվել` «Վունդերքինդներ» ֆիլմի երաժշտության համար:

7502 | 0
Facebook