Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Համացանց

«Հայաստան-Իրան գազատարն ու Կարեն Կարապետյանի պատռված դիմակը». Կարեն Համբարձումյան

15:45, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Հայաստան-Իրան գազատարն ու Կարեն Կարապետյանի պատռված դիմակը». Կարեն Համբարձումյան
     Գնալով համոզվում եմ, որ վարաչապետը փոխվել է հենց Իրան-Հայաստան գազատարի պատճառով, իսկ Կարեն Կարապետյանը ներկայացնում է ավելի շատ Ռուսաստանի՝ մասնավորապես ռուսական էներգետիկ համակարգի շահերը, քան Հայաստանի տնտեսական հետաքրքրությունները։ Հիմա էլ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական ռեսուրսների փոխնախարարը հայտարարել է, որ Իրան-Հայաստան նոր գազատարի մտահղացումն իբրև թե բազմաթիվ բարդություններ է պարունակում։ Պարզ է, որ սա Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող, և երբևէ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից թուլացնելու հնարավորություն տվող նախագծի մտադրված տապալում է, և այստեղ արդեն պատռվում է Կարեն Կարապետյանի դիմակը։
     Փաստորեն մեր նոր կառավարությունը փակում է Հայաստանի տնտեսական զարգացման եզակի հնարավորությունը, զրկում մեզ գազի տարանցիկ գոտի դառնալու հնարավորությունից։ Երբ տարիներ շարունակ այս գազամուղի գոյությունն ու աշխատանքը հնարավոր է եղել հենց նույն իշխանությունների համար, այսօր հանկարծ Կրեմլից գործուղված վարչապետի շատ «խելացի» նախարարներն ու փոխնախարարները որոշում են, որ դա բարդ գործընթաց է։
9759 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am