Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն Ուգո Չավեսի անվան խաղաղության մրցանակ է ստացել. The Washington Post-ի անդրադարձը

15:15, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Պուտինն Ուգո Չավեսի անվան խաղաղության մրցանակ է ստացել. The Washington Post-ի անդրադարձը

«Վերջին մի քանի շաբաթը կոշտ հետևանքներ են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջազգային վարկանիշի համար,- նշում է Մաքս Բիերեկը The Washington Post թերթում:- Պուտինին մեղադրել են Սիրիայում օդային հարվածների համար, որոնք մահացու էին հարյուրավոր խաղաղ բնակիչների համար, այդ թվում՝ երեխաների: Նիդեռլանդական հետաքննությունը հայտարարել է, որ հակաօդային հրթիռը, որը 2014թ. հուլիսին կործանել է «Մալայզիա Էյրլայնս» ավիաընկերության «Beoing-777» ինքնաթիռը՝ սպանելով 298 մարդու, եկել էր Ռուսաստանից: Եվ Օբամայի վարչակարգը մեղադրել է պուտինյան կառավարությանը հաքերական արշավի և ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար»:
     «Սակայն ուրբաթը, Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման օրը բարի լուր է բերել [Պուտինին]՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է խաղաղության մրցանակաբաշխության ստեղծման մասին՝ ի պատիվ երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի, և հավելել է, որ մտադիր է հանձնել այն ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին: Պուտինը կարող է դնել այդ մրցանակը Կոնֆուցիոսի անվան չինական Խաղաղության մրցանակի կողքին, որը նա ստացել է 2011թ-ին,- ասվում է հոդվածում: -Նկատի ունենալով Պուտինին` Մադուրոն ասել է, որ մրցանակը պետք է հանձնել այն առաջնորդին, ով պայքարում է խաղաղության, հավասարակշռության համար, կառուցում է բազմաբևեռ, բազմակենտրոն աշխարհ»:
     Հեղինակը նշում է, որ ի տարբերություն Խաղաղության Նոբելյան մրցանակի, որի հետ հանձնվում է նաև 1մլն դոլարի չափ պարգևատրում, «Չավեսի մրցանակը հանձնվում է առանց կանխիկի, միայն Չավեսի արձանի փոքրացված տարբերակով»:

5705 | 0
Facebook