Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«Պրոսպերո» նախագիծը կմիավորի տարբեր երկրների թատերական մշակույթները

17:40, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Պրոսպերո» նախագիծը կմիավորի տարբեր երկրների թատերական մշակույթները

«Պրոսպերո» ծրագրի նպատակն է համատեղ ներկայացման միջոցով միավորել տարբեր ժողովուրդների թատերական մշակույթները: Այս ներկայացումը՝ թատերական ֆանտազիա է ըստ Վ. Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի: Ինչպես MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց մամլո պատասխանատու Վլադ Մուրադյանը, նախագծի գեղարվեստական ղեկավարը Հակոբ Ղազանչյանն է: Նրա փոխանցմամբ` ներկայացումը կհամախմբի տարբեր երկրների մշակույթները` Բրազիլիա, Ռումինիա, Ալժիր, Նիգերիա, Մոնղոլիա, Հայաստան:

Ներկայացման հիմնական լեզուն՝ գործողությունն է, այսինքն, հրաժարվելով տեքստից, բեմադրությունը կառուցվելու է ֆիզիկական գործողության, շարժման և պարերի վրա: Այս ներկայացումը յուրօրինակ փորձ կարող է հանդիսանալ և՛ մասնակիցների, և՛ հանդիսատեսի համար:

738 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am