Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Կարմիր գծերի ծառայության արժեքը տարեկան 12000 դրամ է, տուգանքների չափը` 5000. որտե՞ղ է խելամտության սահմանը». բաց նամակ` Կարեն Կարապետյանին

15:10, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Կարմիր գծերի ծառայության արժեքը տարեկան 12000 դրամ է, տուգանքների չափը` 5000. որտե՞ղ է խելամտության սահմանը». բաց նամակ` Կարեն Կարապետյանին
     Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին.
    
     Պարոն Կարապետյան, այս խնդիրը տարիներ շարունակ ամեն օր մեծ բեռ է դառնում վարորդների համար: Վստահելով Ձեր թիմին` առաջարկում եմ ուսումնասիրել այս հարցը և թեթևացնել ՀՀ քաղաքացիների ծախսերը:
     Ներկայացնում եմ ձեզ կարմիր գծերի հետ կապված մի քանի մոտավոր հաշվարկ, իսկ դուք որոշեք խելամտության սահմանները: Ծառայության արժեքը տարեկան 12000 դրամ է, սակայն տուգանքների չափն աննորմալ է՝ 5000 դրամ: Եկեք փորձենք հասկանանք՝ ոնց է կոչվում այն փաստը, որ իրենք իրավունք ունեն տուգանել օրական 5000 դրամ, դա ամսվա կտրվածքով ստացվում է 150.000 դրամ, իսկ տարվա կտրվածքով՝ 1.825.000 դրամ, և եթե ամեն տուգանքի գանձման համար գումարենք Հարկադիր ծառայության համար 2500-ը, ապա տարվա տուգանքի համար թիվը կկազմի 2.737.500 դրամ: Եթե Հայաստանում մինիմալ աշխատավարձը 55.000 դրամ է, որը տարվա կտրվածքով կազմում է 660.000 դրամ, ո՞նց պետք ա մարդիկ վճարեն նման տուգանքներ, որտե՞ղ է տուգանքների չափի խելամտության սահմանը։ Տարեկան 12.000 դրամանոց ծառայությունը պոտենցիալ կարող է դառնալ 2.737.500 դրամ: Ծառայության իմաստի մասին էլ անիմաստ է խոսել, քանի որ քաղաքացին նույնիսկ մշտական փարկինգ չունի և վճարում է հարազատ քաղաքի փողոցում մեքենա կանգնեցնելու համար, եթե, իհարկե, տեղ գտնի:
     Հ.Գ եթե ծառայության արժեքը տարեկան 12000 դրամ է, ապա տուգանքը պետքա լինի սիմվոլիկ, օրինակ էնքան, որ տարվա կտրվածքով լինի կրկնակի և ոչ ավել, այլ պարագայում դա թալան է:
7578 | 2
Facebook