Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում դանակահարել են 102-րդ ռազմաբազայի զինծառայողի և գյումրեցի երիտասարդի

14:35, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Գյումրիում դանակահարել են 102-րդ ռազմաբազայի զինծառայողի և գյումրեցի երիտասարդի

Նախորդ օրը երեկոյան Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Ականատեսների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի փողոցում գործող հանրախանութի տարածքում: Խոսակցությունների համաձայն` վիճաբանություն է ծագել երիտասարդների միջև, նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու «Ասպարեզ» ակումբից:
     Գյումրիի բժշկական կետրոնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 12-ին` ժամը 20:35-ին, Գյումրու ԲԿ է տեղափոխվել 1984 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ս-ն: Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի վնասվածք, չթափանցող վերքեր՝ ձախ կեսի շրջակայքում: Նրա առողջական վիճակը բժիշկներն այս պահին գնահատում են բավարար:
     Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել, որ հոկտեմբերի 12-ին Գյումրու Շչեդրինի 7 շենքի դիմաց Ա. Մ-ն անհայտ պատճառներով դանակահարել է Վ. Ս-ին: Ա. Մ-ին բերման են ենթարկել նույն օրը 23:45-ին: Կատարվում է նախաքննություն:
     Իսկ մեկ օր անց` հոկտեմբերի 13-ին, առավոտյան ժամը 07:30-ին սուր կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքով հիվանդանոց է դիմել 1992 թվականին ծնված Ա. Ռ-ն: Նա 102-րդ ռազմաբազայի զինծառայող է, ՌԴ քաղաքացի: Նրա մոտ ախտորոշվել է աջ թոլակողի կտրած-ծակած վերք: Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում:

6885 | 0
Facebook