Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
7.10%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.50%

Իրադարձություններ

Արտեմ Ասատրյանը` սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման մասին

15:35, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Արտեմ Ասատրյանը` սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ փուլում է գտնվում «Բնակարան առանց կանխավճարի» ծրագիրը: Նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: «Չեմ կարծում, որ դրանք ձգձգվում են, բազմաթիվ գերատեսչություններ ու նախարարներ են ընդգրկված և ակտիվ աշխատանքներ են տարվում»: Նախարարից նաև հետաքրքրվել են, թե սոցիալապես անապահով քանի՞ ընտանիք կարող է օգտվել էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազումից. «Հստակ չեմ կարող ասել: Այս պահին աշխատանքները շարունակվում են: Վարչապետը հանձնարարել է սոցիալապես անապահով շերտերի հետ կապված ունենալ մոտեցում, իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի անապահովության գնահատման համակարգ, որտեղ հաշվառված է շուրջ 31 հազար ընտանիք: Մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ»:

1556 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am