Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն առաջին անգամ ռադիոէլեկտրոնային զենքի փորձարկումներ է անցկացրել

14:25, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանն առաջին անգամ ռադիոէլեկտրոնային զենքի փորձարկումներ է անցկացրել

Ռուսաստանի Սարքաշինական միացյալ կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչն այսօր` «ԱրմՀայթեք-2016» ցուցահանդեսի շրջանակներում Риа Новости-ին հայտնել է, որ Ռուսաստանում ստեղծվել և հաջողությամբ փորձարկվել են ռադիոէլեկտրոնային զենքի նմուշներ, որ աշխատում են ֆիզիկական նոր սկզբունքով: Ըստ նրա` խոսքը վերաբերում է «զինավառության բոլորովին նոր օրինակի, որի նմանը չկա ոʹչ Ռուսաստանում, ոʹչ էլ աշխարհում»:

Նոր զինավառությամբ հակառակորդի տեխնիկան, այդ թվում` գերճշգրիտ զենքերը, հնարավոր կլինի խոցել ոչ թե արկերի կիրառմամբ, այլ` արձակված էներգիայի: «Էներգիան ոչ անմիջական ֆիզիկական ներգործություն է թողնում ինքնաթիռների, ԱԹՍ-ների բորտային սարքավորումների վրա և վնասազերծում գերճշգրիտ զենքերն»,- ասել է լրատվականի զրուցակիցը:

4474 | 0
Facebook