Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օդեսայում արտակարգ դրություն է

13:30, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
Օդեսայում արտակարգ դրություն է

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին արտակարգ դրություն է հայտարարել փոթորկի պատճառով: Օդեսան պատուհասած բալկանյան ցիկլոնը ծովափին նավակներ է խորտակել, ամբողջ քաղաքով մեկ ծառեր արմատախիլ արել: Քամու արագությունը հասել է 30մ/վ-ի: Կան զոհեր և վիրավորներ: Առայժմ հաղորդվում է 3 զոհի մասին: Բարդին ընկել է տարեց զույգի վրա, կինը տեղում մահացել է: Մեկ այլ տեղում էլ ծառն է ընկել մեքենայի վրա, վարորդը տեղում մահացել է: 11 տարեկան մի աղջիկ էլ մահացել է` ոտքը դնելով ջրափոսի վրա, որի մեջ ընկած է եղել հոսանքի կտրված լարը:

Հոսանքազրկված է ավելի քան100 բնակավայր:

9214 | 0
Facebook