Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Համացանց

«Ուրեմն արժե, որ ձեր տներն էլ մտնեն ու ենթարկեն նման նվաստացման». Սաքունցը` Փելեշյանին առաջադրված մեղադրանքի մասին

16:15, հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2016 թ.
«Ուրեմն արժե, որ ձեր տներն էլ մտնեն ու ենթարկեն նման նվաստացման». Սաքունցը` Փելեշյանին առաջադրված մեղադրանքի մասին
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձոր համայնքի ավագանու անդամ Արկադի Փելեշյանին՝ հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանին ծեծելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
    
     Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով առաջադրված մեղադրանքին գրել է.
    
     «Ուղղակի հարց այդ քննիչ, դատախազ կոչեցյալներին. մտնեն ձեր տուն, խմբով, առնվազն 15 հոգով, կնոջդ, անչափահաս թոռնուհուդ, հավատակից մարդկանց ներկայությամբ տանեն առանձին սենյակ 12-15 րոպե ենթարկեն ծեծի։ Փորձես փախչել, ազատվել այդ բռնությունից, չթողնեն, հետ մղեն, ավելին՝ օգնության եկողներին էլ չթողնեն օգնության գալ, թոռնուհուդ նկատմամբ էլ սպառնալիք տեղան, թողնեն գնան ու 118 հոդվա՞ծ՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։
    
     Եվ ոչ թե 119 հոդված՝ «Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
    
     Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝
    
     1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
     3) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,
    
5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
     6) առանձին դաժանությամբ,
    
     պատժվում են ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով»:
    
     Ինչպե՞ս անվանենք: Ուրեմն արժե, որ ձեր տներն էլ մտնեն և ձեզ էլ ենթարկեն նման ահավոր նվաստացման ու ֆիզիկական ու հոգեբանական բռնության, բայց հետո ծպտուն չհանեք ու սսկված կմնաք, եթե նման որակում տրվի ձեր նկատմամբ իրականացված հենց նույնաբնույթ գործողությանը: Հասկացա՞ք»։
1842 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
chari verj@
chari verj@ 23:14, 13.10.2016
Asem te inchu em axandavor hamsrum avetaranchakan havatq@
Manq unenq ekaxetsi... taeuz ir terutyunetov
Bayts na ekarl e mer axgii het...dareri xorqits
Bayts 1700 tari heto haytnvum en rafoi nman satanai zavakner....u zhxtum en ekexetsin
Sxal hanelov mer daravor havatq@
U dran hargum e karen@.....vorin hargum einq menq...miamit u debil hayers